Պեպ Գվարդիոլա․ «Ես չեմ հեռանա «Մանչեսթեր Սիթիից»»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան լրագրողների հետ զրույցում պատասխանել է ակումբից հնարավոր հեռանալու մասին հարցին։

Ինչպես հայտնում է սոցցանցերում ինսայդեր Ֆաբիցիո Ռոմանոն, լրագրողը հարցրել է իսպանացի մասնագետին, թե արդյոք մարդիկ կհասկանան «քաղաքայիններից» հեռանալուն, Գվարդիոլան պատասխանել է. «Ես չեմ հեռանա»։

53-ամյա մասնագետը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է 2016 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։ Խոսեպի գլխավորությամբ «Սիթին» նախորդ մրցաշրջանում նվաճեց թրեբլը