«Բայեր Լևերկուզենը» հետաքրքիր արդյունք ունի այս մրցաշրջանում

«Բայերը» այս մրցաշրջանի իր խաղերի գրեթե կեսում գոլ է խփում վերջին րոպեներին:

80-րդ րոպեից հետո Խաբի Ալոնսոյի թիմը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության և գավաթի, ինչպես նաև Եվրոպա Լիգայի 46 հանդիպումներից 22-ում ։

9 դեպքում ուշ գոլերը հաղթանակ են բերել Լևերկուզենցին, ևս 5-ում օգնել են ոչ-ոքիի հասնել։

Այս մրցաշրջանում «Բայերը» ոչ մի պարտություն չի կրել։ Նրանք տարել են 38 հաղթանակ և գրանցել 8 ոչ-ոքի: