Հայտնի է «Ռեալի» հայտացուցակը «Բավարիայի» հետ խաղում

Մադրիդի «Ռեալը» հրապարակել է Չեմպիոնների Լիգայի «Բավարիայի» հետ խաղի հայտացուցակը։

Առաջին կիսաեզրափակիչ խաղում թիմերը կհանդիպեն երեքշաբթի՝ ապրիլի 30-ին։ Խաղը կկայանա Մյունխենում։

Լրագրող Մելչոր Ռուիսի խոսքերով , հանդիպման հայտացուցակում են եղել Տիբո Կուրտուան, ով վերջերս է վնասվածքից հետո վերադարձել ընդհանուր խումբ, Դավիդ Ալաբան, ով շարունակում է ապաքինվել, և որակազրկված Դանի Կարվախալը։

Հայտավորված խաղացողների ամբողջական ցանկը հետևյալն է.

Դարպասապահներ՝  Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Կեպա Արիսաբալագա

Պաշտպաններ՝  Դանիել Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Նաչո Ֆերնանդես, Լուկաս Վասկես, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռուդիգեր, Ֆերլանդ Մենդի;

Կիսապաշտպաններ՝  Ջուդ Բելինգհեմ, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Էդուարդո Կամավինգա, Ֆեդերիկո Վալվերդե, Օրելիեն Չուամենի, Դանի Սեբալյոս, Արդա Գյուլեր;

Հարձակվողներ՝  Վինիսիուս Ժունիոր, Ռոդրիգո, Խոսելու, Բրահիմ Դիաս: