Անսու Ֆատին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

Անսու Ֆատին հույս ունի մնալ «Բարսելոնայում»։

21-ամյա եզրային հարձակվողը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով  անցկացնում է «Բրայթոնում»:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ հայրենի ակումբ և տեղ գրավել թիմում: Նա համոզված է, որ նախամրցաշրջանի ընթացքում կկարողանա համոզել Չավիին, որ կարող է օգուտ քաղել «բլաուգրանային»: 

Անսուն կարծում է, որ 2024/25 մրցաշրջանն իր լավագույնը կարող է լինել «Բարսելոնայում»: Նշվում է, որ խաղացողն ամբողջ սրտով աջակցում է ակումբին եւ անցյալ ամառ հրաժարվել է տեղափոխվել Սեւիլիա՝ կատալոնացիների հետ խաղալու համար։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հույս չունի եզրային հարձակվողի վրա:

Ֆատին «Բրայթոնի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։