IDBank Պրեմիեր Լիգա․ Կրկին անակնկալ․ «Վանն» այս անգամ հաղթեց «Փյունիկին» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Վանը» Չարենցավանում մրցեց առաջատար «Փյունիկի» դեմ։

«Վանը» կարողացավ երկրորդ անընդմեջ խաղում հաղթանակի հասնել։ Նախորդ տուրում «Վանը» երկու գնդակ ուղարկեց «Արարատ-Արմենիայի» դարպասը, իսկ այսօր կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակի հասնել առաջատարի նկատմամբ։

Հանդիպման 15-րդ րոպեին Մոմո Տուրեն կարողացավ խփել «Վանի» միակ ու հաղթական գոլը։

Այս խաղից հետո «Փյունիկը» 52 միավորով շարունակում է մնալ առաջատար, իսկ «Վանը» 23 միավորով 7-րդն է։