Լիոնել Մեսսիի կարիերայի հերթական տպավորիչ ցուցանիշը

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կատարեց իր կարիերայի 1200 արդյունավետ գործողությունը։

36-ամյա արգենտինացին դուբլի հեղինակ դարձավ և երկու գոլային փոխանցում կատարեց MLS-ի կանոնավոր առաջնության «Նյու Ինգլենդ Ռևոլշի» դեմ խաղում (4։1):

Մեսսին այժմ կարիերայի 1057 խաղում խփել է 832 գոլ և կատարել 368 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Մեսսին անցած ամառվանից է հանդես գալիս «Ինտեր Մայամիում»։ Նախկինում հարձակվողը հանդես է եկել «Բարսելոնայում» և ՊՍԺ-ում։

2023 թվականին Մեսսին ռեկորդային ութերորդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»։