Ռուդ վան Նիստելրոյը ժամանել է «Բետիս»

Հոլանդիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը ժամանել է «Բետիս» Սևիլիայի տարածք։ Լրագրողների հետ զրույցում նա բացատրեց իր այցը.

«Եկել եմ «Բետիս» փորձի փոխանակման համար: Ցանկանում եմ խոսել ակումբի գլխավոր մարզչի և տեխնիկական շտաբի հետ։ Ցանկանում եմ ավելի լավ ճանաչել «Բետիսին»։ Ինձ հետաքրքրում է իմ փորձը կիսել թիմի մարզչական շտաբի հետ և շփվել այնպիսի մարզչի հետ, ինչպիսին Պելեգրինին է:

Ես ուզում եմ նոր դասեր քաղել իմ կարիերայի համար։ Միգուցե հաջորդ աշխատանքս Իսպանիայում կլինի»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում AS-ը։

Վան Նիստելռոյի վերջին աշխատավայրը ՊՍՎ-ն էր։