«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

«Բարսելոնան» հետաքրքրված է «Բետիսի» կիսապաշտպան Գիդո Ռոդրիգեսի տրանսֆերով, հայտնում է Diario Sport-ը։

30-ամյա հենակետային կիսապաշտպանի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է ամռանը, ուստի կատալոնական ակումբը կարող է նրան ձեռք բերել անվճար։

Ռոդրիգեսը «Բետիսում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 24 միլիոն եվրո։