IDBank Պրեմիեր Լիգա. «Շիրակը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Շիրակը» տանն ընդունեց «Ալաշկերտին»։

Վրսեն Հովհաննիսյանի սաները կարողացան 2:0 հաշվով հաղթանակի հասնել։

Հանդիպման 83-րդ րոպեին գյումրեցիների բացեցին խաղի հաշիվը։ Գոլը հեղինակեց Լյովա Մրյանը։

Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի 6-րդ րոպեին Ռաֆիկ Միսակյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Այս խաղից հետո «Շիրակը» 22 միավորով 7-րդն է, իսկ «Ալաշկերտը»՝ 35 միավորով 5-րդը։