Սամիր Նասրի․ «Եթե Ռոնալդոն և Ռոնալդինյոն լուրջ լինեին, նրանք կստվերեին Մեսսիին և Կրիշտիանուին»

«Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին համեմատել է Բրազիլիայի հավաքականի և մի շարք եվրոպական հսկաների նախկին ֆուտբոլիստներ Ռոնալդուն և Ռոնալդինյոն «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ։

«Եթե Ռոնալդուն և Ռոնալդինյոն ավելի լուրջ լինեին, ապա իրենց գագաթնակետին, հաշվի առնելով նրանց մաքուր տաղանդը, նրանք կխորտակեին և՛ Լիոնել Մեսսիին, և՛ Կրիշտիանու Ռոնալդուին»,- Նասրիի խոսքերը մեջբերում է Actu Foot-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ Մեսսին ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում», իսկ Ռոնալդուն՝ սաուդյան Ալ-Նասրում։

Այս մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում մասնակցել է ինը հանդիպման, որոնցում դարձել է ինը գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ռոնալդուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում խփել է 36 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։