Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է «Ռեալին» 122-ամյակի կապակցությամբ

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է իր նախկին ակումբին՝ Մադրիդի «Ռեալին» հիմնադրման 122-ամյակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Մադրիդի ընտանիքին իր 122-ամյա պատմության կապակցությամբ: Հալա Մադրիդ»: – գրել է Ռոնալդուն իր սոցցանցերում.

«Ռեալ Մադրիդը» հիմնադրվել է 1902 թվականի մարտի 6-ին։

Մադրիդի «Ռեալը» մնացել է Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի միակ ակումբը, որը սոցիալական ցանցերում չի շնորհավորել նրա ծննդյան օրը։ Փետրվարի 5-ին պորտուգալացին դարձավ 39 տարեկան։