Էդին Թերզիչը կարող է գլխավորել անգլիական ակումբը

«Մանչեսթեր Յունայթեդն» այս ամառ կարող է փոխել գլխավոր մարզչին։

Հնարավոր է, որ Էրիկ տեն Հագը պաշտոնանկ արվի. հոլանդացի մասնագետի ապագայի վերաբերյալ որոշում, ըստ ամենայնի, կկայացվի մրցաշրջանի ավարտին։

Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը՝ վկայակոչելով TEAMtalk-ին, Էդին Թերզիչը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի թեկնածու է։ Ներկայումս այս մասնագետը գլխավորում է Դորտմունդի «Բորուսիան»։

Նշվում է, որ 41-ամյա Թերզիչի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև անգլիական Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբ՝ «Վեսթ Հեմը»:

Ավելացնենք, որ Թերզիչի գլխավորությամբ «Բորուսիան» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։