Յուրգեն Կլոպը չի հավատում իր թիմի չեմպիոնությանը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի հավատում, որ իր թիմն այս մրցաշրջանում կնվաճի Պրեմիեր լիգայի տիտղոսը։

«Ես հավատու՞մ եմ առաջնությանը: Ո՛չ, քանի իրավիճակը դա թույլ չի տալիս։ Բայց դա խնդիր չէ։

Տեսնենք, թե ինչ կլինի վերջում։ Հնարավո՞ր է, որ «Արսենալն» ու «Սիթին» երկու խաղում պարտվեն։ Քիչ հավանական է, բայց հնարավոր է։

Հնարավո՞ր է, որ «Լիվերպուլը» հաղթի չորս խաղում։ Այո, մենք դա արել ենք նախկինում, սա նույնպես հնարավոր է»,- ​​Կլոպի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։