Յոզուա Կիմիխը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը դեռ չի պայմանավորվել ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Express-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակը վերահսկում են «Լիվերպուլը», «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին», որոնք ցանկանում են ամռանը պայմանագիր կնքել 29-ամյա խաղացողի հետ։ Գերմանացի ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և ՊՍԺ-ն, սակայն Կիմիխն ավելի շատ է հակված Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն։

Կիմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում դարձել է 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։