«Ռեալը» թույլ չի տա Կիլիան Մբապպեին մեկնել Օլիմպիական խաղերին

Մադրիդի «Ռեալը» կարգավորել է ՊՍԺ-ում հանդես եկող հարձակվող Կիլիան Մբապպեի հետ բոլոր անհրաժեշտ հարցերը, որպեսզի կողմերը պայմանագիր կնքեն, իսկ ֆուտբոլիստն ամռանը միանա Արքայական ակումբին։

«Սերուցքայինների» պայմաններից է ֆրանսիացի ֆուտբոլիստի չմասնակցելը Փարիզում (հուլիսի 26 – օգոստոսի 11) կայանալիք գալիք Օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալն» արդեն կապ է հաստատել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և հայտնել, որ թույլ չի տա 25-ամյա հարձակվողին մասնակցել Օլիմպիական խաղերին։ Բացի այդ, «Լոս Բլանկոները» թույլ չեն տա իրենց թիմի բոլոր ֆրանսիացիներին մեկնել Օլիմպիական խաղեր: