CHAMPIONS LEAGUE. ՊՍՎ-ն և «Բորուսիան» չպարզեցին հաղթողին (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում ՊՍՎ-ն մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

Խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

24-րդ րոպեին հաշիվը բացել է գերմանական ակումբի հարձակվող Դոնվել Մալենը։ Տանտերերը խաղի հաշիվը հավասարեցրեցին 56-րդ րոպեին Լյուկ դե Յոնգի՝ 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ։

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա Դորտմունդում մարտի 13-ին։