Հենրիխ Մխիթարյան. «Ես միշտ սիրել եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի»

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է վերաբերվում աստղային խաղացողների՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն, եւ հնարավո՞ր է իր կողմից նման քայլ։

35-ամյա Մխիթարյանն ասել է, որ իր համար ֆուտբոլում գլխավորը ոչ թե փողն է, այլ հենց խաղը։

«Ուժեղ խաղացողների հրավիրելով՝ նրանք ցանկանում են ուժեղացնել ներքին առաջնությունը և զարգացնել ֆուտբոլն իրենց երկրում։ Ես ինքս բացասական եմ վերաբերվում սրան, քանի որ կարծում եմ, որ ֆուտբոլում գլխավորը փողը չէ։

Ես միշտ սիրել եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի։ Այսպիսով, այս դուռը փակ է ինձ համար: Ես չեմ քննարկում և չեմ ուզում քննարկել այս տարբերակը, քանի որ եվրոպական ֆուտբոլի մակարդակը, հանդիսատեսի ջերմությունն ու նրանց հարաբերությունները բոլորովին այլ են»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sputnik Armenia-ն։

Անցած սեպտեմբերին մամուլում լուրեր տարածվեցին, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը մերժել է Սաուդյան Արաբիայի ֆինանսական առատաձեռն առաջարկը՝ իտալական ակումբում մնալու համար։