Մատս Հումելս. «Դուք կարող եք պաշտպանվել նրա դեմ միայն որպես թիմ»

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից առաջ խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։

«Դուք կարող եք պաշտպանվել նրա դեմ միայն որպես թիմ: Մբապպեի հետ մենակ չի կարելի պայքարել նրա անհավանական տեմպի պատճառով։ Բայց նա ՊՍԺ-ի միակ խաղացողը չէ, մենք պետք է աչք ունենանք մյուսների վրա»,- Հումելսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ՊՍԺ- «Բորուսիա» հանդիպումը կկայանա մայիսի 7-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։