«Բարսելոնան» որոշում է կայացրել Լամին Յամալի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը չի ​​հեռանա թիմից՝ չնայած աստղաբաշխական տրանսֆերային առաջարկներին։ Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Կատալոնական ակումբի ղեկավարությունը չի նախատեսում հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանում բաժանվել 16-ամյա Յամալից։

Այսքան երիտասարդ տարիքում եզրային հարձակվողն արդեն 47 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում։ Դրանցում եզրային հարձակվողը վեց գոլ և 9 գոլային փոխանցում է կատարել։

Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը Լամին Յամալին գնահատում է 75 մլն եվրո։