Կառլո Անչելոտտիին հայտնել է, թե ով կլինի թիմի դարպասապահը «Բավարիայի» հետ խաղում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ Անդրեյ Լունինը մադրիդյան թիմի մեկնարկային կազմում կհայտնվի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում։

Մադրիդի «Ռեալի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան ​​անցած շաբաթ առաջին անգամ խաղաց անցյալ տարվա օգոստոսից հետո, երբ ծանր վնասվածք ստացավ։ Բելգիացու վերադարձը կայացավ Լա Լիգայի 34-րդ տուրի «Կադիսի» հետ խաղում (3։0)։

«Լունինը կխաղա վաղը: Կուրտուային ժամանակ է պետք լավագույն մարզավիճակին հասնելու համար։ Նա խաղաց «Կադիսի» դեմ, քանի որ շատ լավ մարզվեց, նա հիանալի խաղ անցկացրեց վստահորեն, բայց նա դեռ պետք է հասնի իր լավագույն մակարդակին»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։