Հենրիխ Մխիթարյան. «Ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ»

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0) Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում։

«Մեզ պատասխան հանդիպում է սպասվում։ Մենք շատ էինք փորձում գոլ խփել, բայց գիտեինք, որ խաղում ենք ուժեղ թիմի դեմ, որը լավ էր խաղում և պաշտպանվում:

Վերջիվերջո հաղթեցին, բայց հաշիվը շատ վտանգավոր է պատասխան խաղից առաջ:  «Ատլետիկոն» սեփական հարկի տակ շատ վտանգավոր է խաղում:

Մենք Մադրիդ ենք գնում առավելությամբ, բայց ստիպված ենք լինելու խաղալ նորից հաղթելու համար, կարծես այս երեկո գոլ չենք խփել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի շարունակենք անցյալ տարվա ճանապարհը։ Ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։

Պատասխան խաղը կկայանա մարտի 13-ին Մադրիդում։