Պեպ Գվարդիոլան չի ցանկանում այս ամառ հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետաքրքրված չէ «Բավարիա» վերադառնալով։

««Բավարիան» Պեպի սրտում է, բայց նա չի ցանկանում այս ամառ հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։ Նա շատ երջանիկ է այստեղ, նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ «Բավարիա» վերադարձը բացառված է»,- մարզչի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան նախկինում աշխատել է «Բավարիայում»՝ 2013-ից 2016 թվականներին։