«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները վստահ են, որ Էրիկ տեն Հագը կհեռացվի մրցաշրջանի ավարտից հետո

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները համոզված են, որ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կհեռացվի այս մրցաշրջանից հետո, որը նրանք համարում են անհաջող։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ հոլանդացի մասնագետը հաստատ չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից մինչև «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի գավաթի եզրափակիչը, որը կկայանա մայիսի 25-ին։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 35 տուրից հետո «կարմիր սատանաները» վաստակել են 54 միավոր և ներկայումս զբաղեցնում են ութերորդ տեղը։