BUNDESLIGA. «Բավարիան» վստահ հաղթանակ տարավ Գլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում (VIDEO)

Գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Բավարիան» տանը մրցեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ։

Թոմաս Տուխելի սաները կարողացան վստահ հաղթանակի հասնել 3։1 հաշվով։

«Բավարիայից» աչքի ընկան Ալեքսանդր Պավլովիչը, Հարի Քեյնն ու Մատիաս դե Լիխտը, իսկ գլադբախյան թիմի միակ գոլը հեղինակեց Նիկո Էլվեդին։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 89-րդ րոպեին՝ փոխարինելով Ֆրանկ Օնորային։