Օգնյեն Չանչարևիչը կարիերան կշարունակի «Նոայում»

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը կարիերան կշարունակի «Նոայում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Սերբ դարպասապահը Հայաստանի առաջնությունում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում Չանչարևիչն «Ալաշկերտի» կազմում մասնակցել է 160 խաղի ԱՊԼ-ում։

«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Նոային»։ Ակումբի նախագահի ու տնօրենի հետ հանդիպման ժամանակ ինձ շատ դուր եկավ, թե ինչ նպատակներ են դրված թիմի առաջ։ Շատ հաճելի է, որ ինձ գնահատել ու վստահել են։ Կարծում եմ, որ «Նոայի» հետ մեծ հաջողությունների կհասնենք։ Ես շատ շնորհակալ եմ «Ալաշկերտին», բայց ինձ պետք էր փոփոխություն, քանի որ 34 տարեկան եմ ու դեռ ասելիք ունեմ ֆուտբոլում՝ ոչ միայն «Նոայի» կազմում, այլ նաև Հայաստանի հավաքականի», – ասեց Չանչարևիչը։