Հայտնի է, թե ուր է ուզում տեղափոխվել Վիկտոր Օսիմհենը

Վիկտոր Օսիմհենը նախընտրում է տեղափոխվել Պրեմիեր Լիգա, քան Լիգա 1:

La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ հարձակվողը ամռանը կհեռանա «Նապոլիից», սակայն պարզ չէ, թե ուր է նա գնալու։

Նրան դուր է գալիս ՊՍԺ-ի տարբերակը, բայց նիգերիացու երազանքը Անգլիայի առաջնությունն է, և այդ պատճառով «Չելսին» նախընտրելի է թվում, թեև լոնդոնցիները Չեմպիոնների լիգայի ուղեգիր չեն նվաճի։

Այս մրցաշրջանում Օսիմհենը Ա Սերիայում անցկացրած 22 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ: