Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու փոխարինեց Ջուդ Բելինգհեմին «Բավարիայի» դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիայի» հետ առաջին խաղի 75-րդ րոպեին որոշել Ջուդ Բելինգհեմին փոխարինել Լուկա Մոդրիչով (2:2)։

«Ջուդը ցավեր ուներ, ուստի երբ ես փոխարինում էի, փնտրում էի «թարմ ոտքեր»: Ամեն ինչ պետք է փոխվեր, և մենք պահեստայինների նստարանին ունեինք ռեսուրսներ, որոնք ես ուզում էի օգտագործել:

Հիմա մենք հիանալի դիրքում ենք Իսպանիայի առաջնությունում և այս կիսաեզրափակչում նույնպես. այժմ մենք պետք է ամեն ինչ տանք պատասխան խաղում Ուեմբլի հասնելու համար»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։