Հարի Քեյնը Չեմպիոնների Լիգայում ռեկորդ է սահմանել

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, ով Մադրիդի «Ռեալի» հետ խաղում (2:2) անվրեպ է իրացրել 11-մետրանոցը, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում դարձել է 11 գոլի հեղինակ։

Քեյնը խփել է 8 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում՝ սահմանելով Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում անգլիացի խաղացողի ամենաբարձր գոլային ցուցանիշի նոր ռեկորդ, հայտնում է Opta Sports-ը: Այս ցուցանիշով Քեյնը գերազանցել է Դեյվիդ Բեքհեմին (10-ը՝ 1998/99 մրցաշրջանում) և Սթիվեն Ջերարդին (10-ը՝ 2007/08 մրցաշրջանում)։

Այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում մյունխենյան ակումբի կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 43 գոլի հեղինակ։