Վինիսիուսը՝ Տոնի Կրոսի գոլային փոխանցման մասին. «Ես լավ գիտեմ նրան, իսկ նա՝ ինձ»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն ամփոփել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին հանդիպման արդյունքները։

Մյունխենում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Վինիսիուսը՝ Տոնի Կրոսի հիանալի փոխանցումով, իսկ 83-րդ րոպեին բրազիլացին իրացրեց 11 մետրանոցը՝ հավասարեցնելով հաշիվը։

«Մենք ցանկանում էինք հաղթել, բայց սա Չեմպիոնների լիգան է. Այստեղ չի կարելի գնդակներ բաժանել, քանի որ երկու թիմերն էլ շատ բարձր մակարդակի են և կարող են օգտվել իրենց ունեցած հնարավորություններից: Մենք պետք է հանգստանանք, քանի որ կանենք հնարավոր ամեն բան՝ «Բեռնաբեուում» եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։

Կրոսը միշտ ամեն ինչ հեշտացնում է։ Մենք պետք է բարելավենք մեր խաղը, բայց եթե այսպես շարունակենք՝ հաջողության կհասնենք։

Կրոսի փոխանցո՞ւմը: Մենք միասին շատ ենք աշխատում այս ուղղությամբ: Ես լավ գիտեմ Տոնիին, իսկ նա՝ ինձ։ Ես երջանիկ եմ, որ երկու գոլ խփեցի»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։