Կառլո Անչելոտտին բացառիկ ցուցանիշի է հասել մարզչական կարիերայում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին իր ողջ մարզչական կարիերայի ընթացքում երբեք չի պարտվել «Բավարիային»։

Այսօր Մադրիդի «Ռեալը» իտալացի մասնագետի գլխավորությամբ ոչ-ոքի խաղաց գերմանական ակումբի հետ Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում՝ 2:2։

Ընդհանուր առմամբ, Անչելոտտիի թիմերն իրենց աշխատանքի ընթացքում 9 անգամ հանդիպել են «Բավարիային»։ Կառլոն տարել է 6 հաղթանակ և 3 ոչ-ոքի:

Նշենք, որ 2016-ից 2017 թվականներին Անչելոտտին աշխատել է «Բավարիայում»։