«Ռեալն» անպարտելիության նոր ցուցանիշ է գրանցել

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալը» արտագնա ոչ-ոքի խաղաց «Բավարիայի» հետ՝ 2:2։

Կառլո Անչելոտtիի ղեկավարությամբ մադրիդյան ակումբը չի պարտվում արդեն 19 հանդիպում։

Մադրիդցիները չեն պարտվել հունվարի 18-ից ի վեր, երբ «Ատլետիկոն» նրանց դուրս թողեց Իսպանիայի գավաթի խաղարկությունից:

Մադրիդի «Ռեալը» հաղթել է 13 անգամ, 6 անգամ ոչ-ոքի է խաղացել։