Հայտնի են Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի թեկնածուները

Կիլիան Մբապպեն Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն խաղացողի հավակնորդների թվում է։

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունը հրապարակել է առաջնության ավարտին տարբեր մրցանակների համար հավակնող խաղացողների և մարզիչների ցուցակները.

լավագույն ֆուտբոլիստ՝ Կիլիան Մբապպե («ՊՍԺ»), Ուսման Դեմբելե («ՊՍԺ»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (« Մարսել »), Էդոն Ժեգրովա («Լիլ») և Պյեր Լե-Մելու («Բրեստ»)։

լավագույն դարպասապահ ՝ Ջանլուիջի Դոննարումա (ՊՍԺ), Մարկո Բիզոտ («Բրեստ»), Մարկին Բուլկա («Նիցցա»), Լուկաս Շևալյե («Լիլ») և Բրիս Սամբա («Լենս»)։

լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ Լենի Յորո («Լիլ»), Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ), Ռայան Չերկի («Լիոն»), Էլիս Բեն-Սեգիր («Մոնակո»), Դեզիր Դուհետ («Ռեն»)։

լավագույն մարզիչ ՝ Պաուլո Ֆոնսեկա («Լիլ»), Լուիս Էնրիկե (ՊՍԺ), Էրիկ Ռոյ («Բրեստ»), Լուկա Էլսներ («Լե Հավր»), Ֆրանկ Էս («Լենս»):