LA LIGA. Կատալոնիայում գիշերը բարի չէր․ «Բարսելոնան» տանը պարտվեց «Ժիրոնային» (VIDEO)

Իսպանական Լա Լիգայի 16-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» դեմ։

Չավիի սաներն առաջին կեսից հետո պարտվողի դերում էին։ «Ժիրոնան» բացեց խաղի հաշիվը, իսկ մի քանի րոպե անց Լևանդովսկին հավասարեցրեց, սակայն առաջին կեսում կատալոնական մյուս ակումբը կրկին հաշվի մեջ առաջ անցավ։ Երկրորդ կեսի վերջնամասում մրցակիցը ևս մեկը հեղինակեց, բայց կատալոնական գրանդը հետ բերեց մեկը։ Ավելացված ժամանակում «Ժիրոնան» խփեց իր չորրորդ գոլն ու վճռեց խաղի ելքը։

Այս խաղից հետո «Բարսելոնան» 34 միավորով 3-րդն է, «Ժիրոնան»՝ 41 միավորով 1-ինը։

Լա Լիգա. 

«Բարսելոնա» – «Ժիրոնա» 2:4 (1:2)

0։1 Արտյոմ Դովբիկ, 12՛

1։1 Ռոբերտ Լևանդովսկի, 19՛

1։2 Միգել Գուտիերես, 40՛

1։3 Վալերի Ֆերնանդես, 80՛

2։3 Իլկայ Գյունդողան, 90՛

2:4 Քրիստիան Ստուանի, 90+5