ՊՍԺ-ն կարծում է, որ Կիլիան Մբապպեի հեռանալը օգուտ կբերի թիմին

ՊՍԺ-ի ղեկավարությունը կարծում է, որ հարձակվող Կիլիան Մբապպեի հեռանալն ակումբից օգուտ կբերի թիմին, հաղորդում է L’Équipe-ը։

Փարիզյան ակումբը կարծում է, որ Մբապպեի հեռանալը թույլ կտա մյուս խաղացողներին ավելի լավ բացվել և խաղադաշտում ազատ արտահայտվել:

Այս գաղափարը պաշտպանում է նաեւ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։ Հաջորդ մրցաշրջանում, Մբապպեի հեռանալուց հետո, իսպանացի մասնագետը նախատեսում է խաղալ կեղծ ինը կազմով, որի դիրքում տեսնում է հարձակվողական ոճի կիսապաշտպան Խավի Սիմոնսին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապպեն արդեն նախնական համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ։