Չավին ցանկանում է Գավիին փոխարինել «Թոթենհեմի» կիսապաշտպանով

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ցանկանում է վնասվածք ստացած կիսապաշտպան Գավիին փոխարինել Լոնդոնի «Թոթենհեմի» կիսապաշտպան Ջովանի լո Սելսոյով։ Սակայն լրագրող Ալֆրեդո Մարտինեսի տեղեկություններով՝ անգլիական ակումբը հրաժարվում է նույնիսկ բանակցել արգենտինացու տրանսֆերի շուրջ։

Աղբյուրը նաեւ նշում է, որ «Բարսելոնայի» աշխատավարձը ներկայումս թույլ է տալիս գրանցել միայն մեկ ֆուտբոլիստի, որը կլինի հարձակվող Վիտոր Ռոկեն։ Թիմը դժվար թե կարողանա տեղ բացել Լո Սելսոյի համար:

Նշենք, որ Ջովանիին դուր է գալիս նաև «Թոթենհեմի» մարզիչ Անգե Պոստեկոգլուին։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին Պրեմիեր Լիգայի 6 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: