Էդուարդ Սպերցյանի կատարած գոլային փոխանցումը վերջին րոպեին հաղթանակ պարգևեց (VIDEO)

Ռուսական Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ հաղթեց ԲԿՄԱ-ին։

Տանտերերը հաղթական գոլը խփեցին խաղավերջում անկյունայինի արագ խաղարկումից հետո։ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կրիվցովը։

Այս հաղթանակից հետո «ցլերը»  38 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։