4 տարվա մեջ առաջին անգամ եվրագավաթի եզրափակչում անգլիական թիմ չի լինի

Կայացան Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում ձևավորվեցին եվրոպական ակումբային մրցաշարերի եզրափակիչ բոլոր զույգերը։

Եվրոպայի լիգայի եզրափակչում կխաղան «Բայերը» (Գերմանիա) և «Ատալանտան» (Իտալիա), իսկ «Օլիմպիակոսը» (Հունաստան) և «Ֆիորենտինան» (Իտալիա)՝ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում:

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցներն են Մադրիդի «Ռեալը» (Իսպանիա) և Դորտմունդի «Բորուսիան» (Գերմանիա):

Այսպիսով, 4 տարվա մեջ առաջին անգամ Անգլիայի հավաքականը չի մասնակցի եվրոպական ակումբային մրցաշարերի եզրափակիչներում։

Հինգշաբթի (մայիսի 9-ին) «Ասթոն Վիլան» դուրս մնաց մրցաշարից «Օլիմպիակոսից» 0:2 հաշվով պարտվելուց հետո: