Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել գրանդ ակումբում

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսը։

Ֆուտբոլիստի շրջապատն արդեն հանդիպում է անցկացրել ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ այս ամառ հնարավոր տրանսֆերի շուրջ:

Խվիչան լիովին համապատասխանում է փարիզեցիների նոր նախագծի չափանիշներին՝ աճի պոտենցիալ ունեցող երիտասարդ խաղացող։

Նշվում է, որ կողմերը դեռ ընդհանուր համաձայնության չեն եկել։