«Ատալանտան» իր պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրագավաթի եզրափակչում

Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ատալանտան» հաղթեց «Մարսելին» (3:0):

Մարսելում կայացած առաջին խաղում թիմերը ոչ-ոքի խաղացին՝ 1:1:

Այսպիսով, «Ատալանտան» երկու հանդիպումների հանրագումարի հիման վրա դուրս է գալիս մրցաշարի եզրափակիչ։

Իտալական ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթների եզրափակիչ։ 1987/88 մրցաշրջանում ակումբը խաղացել է Գավաթակիրների գավաթի կիսաեզրափակչում։