22 տարվա մեջ առաջին անգամ գերմանական ակումբները հասան այս արդյունքին

«Բայերը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ ՝ կիսաեզրափակիչում ընդհանուր հաշվով հաղթելով «Ռոմային» (2:0, 2:2):

Այսպիսով, գերմանական ակումբները նույն մրցաշրջանում 6-րդ անգամ կմասնակցեն Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչներին։

Վերջին անգամ նման բան եղել է 2001/02 մրցաշրջանում, երբ «Բայերը» հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» հասավ ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ։

Այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղում «Բորուսիան» կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ, իսկ «Բայերը» Եվրոպա լիգայի եզրափակչում՝ «Ատալանտայի» հետ։