Ժերար Պիկեն տարվելով հեռախոսով ընկել է փոսը (VIDEO)

Իսպանիայի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն փոսն է ընկել։ Դա տեղի է ունեցել մեդիա ֆուտբոլի միջազգային Kings League մրցաշարի բացման ժամանակ։

Պիկեն շարժվում էր դեպի հանդիսականները, ովքեր ցանկանում էին ինքնագիր ստանալ 36-ամյա իսպանացուց։ Նախկին ֆուտբոլիստը քայլել է՝ նայելով իր հեռախոսին։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, տարվելով՝ Ժերար Պիկեն չի նկատել, որ տեսարանն ավարտվում է, ինչի արդյունքում նա ընկել է փոսը։ Միջադեպից հետո Պիկեն հաջողությամբ վերադարձել է բեմ, ինքնագրեր ստորագրել ու լքել փառատոնը։

Ըստ աղբյուրի՝ պաշտպանը չի տուժել։