Կիլիան Մբապպե․ «Վստահ ենք, որ կարող ենք դուրս գալ եզրափակիչ»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ասել է, որ փարիզյան ակումբն ունակ է դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս պարտվեց Դորտմունդի «Բորուսիային» (0:1): Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին։

«Ես արդեն պատրաստվում եմ հանդիպմանը. Ճնշո՞ւմ: Դա նորմալ է, քանի որ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տեղը վտանգված է, ինչը կարևոր է:

Մենք տեղյակ ենք, որ ճնշման տակ ենք, բայց թիմը շատ հանգիստ է։ Մենք վստահ ենք ինքներս մեզ և գիտենք, որ կարող ենք հակահարված տալ և դուրս գալ եզրափակիչ»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: