Ջուդ Բելինգհեմը՝ ռեկորդի հեղինակ

Հոկտեմբերի 24-ին «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում արտագնա խաղում հաղթեց «Բրագային»՝ 2-1 հաշվով։

Մադրիդյան թիմի կազմում երկրորդ գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։

Ըստ Opta-ի, Բելինգհեմը դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության երկրորդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփում Չեմպիոնների Լիգայում թիմի կազմում իր առաջին երեք խաղերից յուրաքանչյուրում։

Մինչ այդ այս ցուցանիշին է հասել 1998 թվականին Քրիստիան Կարեմբոն։