Նեյմար. «Մենք հույս ունենք պատմություն կերտել՝ հաղթելով «Ռեալին»»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։

Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում։ Առաջին խաղում փարիզյան ակումբը հաղթել էր 1։0 հաշվով։

«Մենք հույս ունենք պատմություն կերտել ՊՍԺ-ում: Տեսնենք, թե ինչ է սպասվում մեզ ապագայում: Մենք շատ ջանասիրաբար աշխատում ենք։

Իհարկե, թիմը դեռ պետք է նախապատրաստվի։ Սակայն մենք հույս ունենք պատմություն կերտել՝ հաղթելով «Ռեալին»»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Marca-ն: