«Ատլետիկոյի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը կարող է բաց թողնել «ՄՅու»-ի դեմ խաղը

«Ատլետիկոյի» ավագ Կոկեն կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը։

Marca-ի հաղորդմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը խաղից 2 օր առաջ չի մարզվել թիմի ընդհանուր խմբում։ Նրա մասնակցությունը հանդիպմանը հարցականի տակ է։

Հատկանշական է, որ Կոկեն 2018 թվականի նոյեմբերի 6-ից հետո մասնակցել է ՉԼ-ում թիմի բոլոր հանդիպումներին։ Այնժամ կիսապաշտպանը չէր կարողացել խաղալ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։

Այս մրցաշրջանում 30-ամյա խաղացողը Լա Լիգայում անցկացրել է 21 հանդիպում: