«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ (VIDEO)

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում մրցեց «Արարատ-Արմենիայի» դեմ։

Վարդան Մինասյանի սաները կարողացան նվազագույն հաշվով հաղթանակի հասնել ու դուրս գալ եզրափակիչ (0:1)։

Հանդիպման միակ գոլը 31-րդ րոպեին հեղինակեց Արթուր Սերոբյանը։ Խաղի մնացած հատվածում գոլեր չգրանցվեցին։

Եզրափակչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Ուրարտուն» և «Շիրակը»։