IDBank Պրեմիեր Լիգա․ «Փյունիկը» արտագնա խաղում հաղթեց «Վեստ Արմենիային» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Փյունիկը» արտագնա խաղում հաղթեց «Վեստ Արմենիային»՝ 4:1 հաշվով։

«Փյունիկի» կազմից աչքի ընկան Խոսե Կարաբալյոն և Յուսուֆ Օտուբանջոն, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ տանտերերից միակ գոլը հեղինակեց Չիդերա Կրիստիան Օպարաոչան։

Նշենք, որ «Փյունիկը» 70 միավորով բարձրացավ առաջին տեղ և 2 միավորով է գերազանցում «Նոային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։