Անտոնիո Կասանո․ «Ժոզե Մոուրինյոն ամբողջովին ավարտված է որպես մարզիչ»

Անտոնիո Կասանոն կոշտ քննադատության է ենթարկել Ժոզե Մոուրինյոյին։

Պորտուգալացի մարզիչը մնում է գործազուրկ այն բանից հետո, երբ հունվարին հեռացվել էր «Ռոմայից»:

«Մոուրինյոն ամբողջովին ավարտված է որպես մարզիչ։ Նա այլեւս ի վիճակի չէ մարզել, դեռ անում է նույնը, ինչ անում էր 10 տարի առաջ։

«Ռոմայում» նա բաց չթողեց Պարեդեսին և նախընտրեց Բովեին:  Դե Ռոսին «Ռոմային» հավատ է տվել, որ նրանք ուժեղ թիմ են, և նա հիանալի աշխատանք է կատարում»,- ասել է «Ռոմայի», «Ռեալի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողը RAI-ի եթերում: