Կոնոր Գալախերը կարող է լքել «Չելսին»

«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալախերը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» հետաքրքրված է 24-ամյա անգլիացու ծառայություններով։ Լոնդոնյան թիմը հետաքրքրված է նաև «Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսով և «Բորնմութի» պաշտպան Լլոյդ Կելլիով։

Այս մրցաշրջանում Գալախերը անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։