Ժորժինյոն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Standard-ը։

Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա իտալացու համար պայքարում են «Յուվենտուսը», «Լացիոն» և «Նապոլին»։ Միաժամանակ լոնդոնյան ակումբը հույս ունի, որ խաղացողը կհրաժարվի առաջարկներից ու կերկարաձգի պայմանագիրը «զինագործների» հետ։

Այս մրցաշրջանում Ժորժինյոն անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։